ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՔՆՎԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՔՆՎԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐԸ

տեւողություն: 7օր/6գիշեր

գինը սկսած amd 244 000 /անձ

Մանրամասներ

Կատեգորիա:

տեւողություն: 7օր/6գիշեր

Լավագույն սեզոն: Գարուն / Ամառ / Աշուն/ Ձմեռ

մեկնարկային / վերջնական կետը: Երևան

սնունդ: Նախաճաշ

ընտանեկան: Այո

ֆիտնես մակարդակ: Թեթև

Ժամանում – Երեկոյան զբոսանք Երևանում

Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան։ Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան զբոսանք Երևանի կենտրոնով՝ Հյուսիսային պողոտայով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին: Գիշերակաց: Երևան

Գառնի - Քարերի սիմֆոնիա - Հավուց թառ – Գեղարդ

Նախ կայցելենք Գառնի հեթանոսական տաճար, որից հետո կքայլենք դեպի Քարերի սիմֆոնիա կոչվող բնական հուշարձանը, որը գտնվում է Ազատ գետի ափին։ Այս հուշարձանը անմոռանալի հզոր տպավորություն է գործում. հսկա բազալտե սյուները ձգվում են դեպի երկինք։ Այնուհետև կքայլենք դեպի Խոսրովի արգելոցում գտնվող Հավուց Թառ վանական համալիրը (11-13 դդ․)։ Վերադառնում ենք Գառնի և այցելություն կատարում ժայռափոր Գեղարդ վանական համալիր։ Գիշերակաց: Երևան

Երևան - Սևան - Արտանիշ լեռ – Դիլիջան

Նախաճաշ հյուրանոցում։ Այս տուրի ժամանակ կուղևորվենք Սևանա լիճ, որի ափին է գտնվում Արտանիշ լեռը (2461մ)․ Կբարձրանանք Արտանիշ լեռան գագաթը, որտեղից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճ։ Այնուհետև լմեկնենք Դիլիջան։ Գիշերակաց: Դիլիջան

Դիլիջան - Պարզ լիճ - Գոշի լիճ – Դիլիջան

Մեկնելու ենք Տավուշի մարզ։ Դիլիջանի ազգային պարկի սրտում 1400 մ բարձրության վրա է գտնվում Պարզ լիճը՝ շրջապատված գեղատեսիլ անտառներով։ Պարզ լճից սկսում ենք քայլարշավ խիտ անտառներով դեպի Գոշավանք (12-13 դդ․)։ Գոշավանքում կարճ այց ունենալուց հետո շարունակելու ենք ճանապարհը դեպի Գոշի լիճ։ Քայլարշավի տևողությունը մոտ 1,5-2 ժամ։ Գիշերակաց: Դիլիջան

Դիլիջան - Ֆիալետովո - Սանահին – Հաղպատ

Նախաճաշ հյուրանոցում։ Այս օրվա տուրի ընթացքում կայցելենք Ֆիալետովո գյուղը, որտեղ կունենանք հանդիպում մալականները հետ, ովքեր բնակություն են հաստատել Հայաստանի տարածքում արդեն շուրջ 100 տարի առաջ։ Հաջորդ կանգառը կլինի Սանահինի վանական համալիրի մոտ, որը հիմնադրվել է 10 դարում և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում։ Այստեղից կունենանք թեթև քայլարշավ դեպի Հաղպատի վանական համալիր։ Գիշերակաց: Հաղպատ

Արագած, Հարավային գագաթ, Քարի լիճ (3893 մ)

Արագած լեռը Հայաստանի ամենաբարձր գագաթն է (4091 մ)։ Այն ունի 4 գագաթ, լանջերը պատված են ալպիական և սուբալպիական հարուստ բուսականությամբ: Քարի լճի մոտից բարձրանալու ենք հարավային գագաթ, որն ունի 3893 մ բարձրություն և հասանելի է միջին ֆիզիկական պատրաստվածություն ունեղող մարդկանց։ Գագաթից բացվում է անմոռանալի տեսարան։ Գիշերակաց: Երևան

Մեկնում

Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան:

նմանատիպ շրջագայություններ

2-ՕՐՅԱ ՏՈՒՐ ԴԵՊԻ 3 ՄԱՐԶԵՐ

2 օր / 1 գիշեր

սկսած 15000դրամից

Դիտել

ԱՄԵՆՕՐՅԱ ՏՈՒՐԵՐ ԵՐԵՎԱՆԻՑ ՏԱԹԵՎ

1 օր

սկսած 8000դրամից

Դիտել

Տուր Հայաստանում

5 օր / 4 գիշեր

սկսած 65000դրամից

Դիտել

ԱՄԵՆՕՐՅԱ ՏՈՒՐԵՐ ԳԱՌՆԻ

1 օր

սկսած 3900դրամից

Դիտել