ԱՐՇԱՎԱՅԻՆ ՏՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ

ԱՐՇԱՎԱՅԻՆ ՏՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ

տեւողություն: 7օր/6գիշեր

գինը սկսած amd 462000 /անձ

Մանրամասներ

Կատեգորիա:

տեւողություն: 7օր/6գիշեր

Լավագույն սեզոն: Գարուն / Ամառ / Աշուն/ Ձմեռ

մեկնարկային / վերջնական կետը: Երևան

սնունդ: Նախաճաշ

ընտանեկան: Այո

ֆիտնես մակարդակ: Թեթև

Ժամանում - Շրջայց Երևան քաղաքում

Վաղ առավոտյան դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց: Կարճատև հանգստից և նախաճաշից հետո կսկսենք այսօրվա տուրը: Նախ կայցելենք Մատենադարան, որտեղ պահվում է մետ 18.000 ձեռագիր մատյաններ, որոնք համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն: Թանգարան այցելությունից հետո կքայլենք դեպի Հանրապետության Հրապարակ: Ճանապարհին կանգ կառնենք Կասկադ համալիրի մոտ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Քաղաքային շրջայցից հետո կայցելենք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և թանգարան: Երեկոյան ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): (Ն,-,Ը) Քայլք 1-2 ժ. Գիշերակաց: Երևան

Երևան - Արագածի հարավային գագաթ - Երևան

Այսօր կուղևորվենք դեպի Արագած լեռ: Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4090 մետր)։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 3995 մետր, արևելյանը՝ 3908 մ և հարավայինը՝ 3887 մ։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։ Մեր քայլքը կսկսենք Քարի լճի մոտից և կբարձրանանք Արագածի հարավային գագաթ: (Ն,Ճ,Ը) Քյլք 5-6 ժ. Գիշերակաց: Երևան

Երևան - Ծաղկաշեն - Ակնա լիճ

Վաղ առավոտյան, նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Ծաղկաշեն գյուղ: Այստեղից կսկսենք արշավաը դեպի Ակնա լիճ: Ակնան, հրաբխային ծագման լիճ է Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 3030 մ։Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն օղակացված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։ (Ն,Ճ,Ը) Քայլք 6-7 ժ. Գիշերակաց: Ակնալիճ (վրանում)

Ակնալիճ – Աժդահակ

Վաղ առավոտյան, նախաճաշից հետո կսկսենք մեր արշավը դեպի Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը ՝ դեպի Աժդահակ: Այն գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։ Այդտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Հատիս, Արա, Արագած լեռներ: (Ն,Ճ,Ը) Քայլք 6-7 ժ. Գիշերակաց: Վրան

Աժդահակ - Վանքի լիճ

Այսօր կքայլենք Աժդահակից դեպի Վանքի լիճ: Ճանապարհին կտեսնենք Վիշապաքարեր: Վիշապաքարը մեգալիթյան հուշարձան , քարակոթող է, մեկ կտոր քարից, ներհատուկ է լոկ Հայկական լեռնաշխարհին։ Տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ և խորհրդանշել տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն։ Վիշապների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի Հանրապետության տարածքում: (Ն,Ճ,Ը) Քայլք 6-7 ժ. Գիշերակաց: Վրան

Վանքի լիճ - Գեղարդ - Գառնի - Երևան

Նախաճաշելուց հետո կքայլենք դեպի Գեղարդավանք։ Այցելություն ժայռափոր Գեղարդավանք, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Կմասնակցենք հայկական ավանդական լավաշ թխելուն։ Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: Վերադարձ Երևան։ (Ն,Ճ,Ը) Քայլք 4 ժ. Գիշերակաց: Երևան

Մեկնում

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:

նմանատիպ շրջագայություններ

ԱՄԵՆՕՐՅԱ ՏՈՒՐԵՐ ԵՐԵՎԱՆԻՑ ՏԱԹԵՎ

1 օր

սկսած 8000դրամից

Դիտել

Բացահայտիր Հայաստանը

5 օր / 4 գիշեր

սկսած 143.000դրամից

Դիտել

Տուր Հայաստանում

5 օր / 4 գիշեր

սկսած 65000դրամից

Դիտել