Երեկոյան տուր

Երեկոյան տուր

տեւողություն: 5 օր / 4 գիշեր

գինը սկսած amd 98000 /անձ

Չե՞ք ուզում առավոտյան վաղ արթնանալ երբ արձակուրդում եք: Այս տուրը կատարյալ է ձեզ համար, քանի որ բոլոր էքսկուրսիաները սկսվում են ժամը 12: 00-ից հետո եւ տևում են մինչեւ կեսգիշեր: Դուք այցելում եք Հայաստանի տեսարժան վայրերից շատերը, համտեսում եք հիանալի տեղական սնունդ, գինի եւ գարեջուր, վայելում եք հայկական երաժշտությունը, Երեւանի քաղաքային կյանքը եւ շատ ավելին: Այն զուգորդվում է զվարճալի, արկածային եւ ճանաչողական բաժադրիչնեով, իսկ լավ առավոտյան քունն ապահում է ձեր ամբողջական հանգիստը:

Մանրամասներ

Կատեգորիա:

տեւողություն: 5 օր / 4 գիշեր

Լավագույն սեզոն: գարուն / աշուն

մեկնարկային / վերջնական կետը: Երևան

սնունդ: Ուշ նախաճաշ ու ընթրիք

ՕՐ 1՝ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ՕԴԱՆԱՎԱՆԱԿԱՅԱՆՈՒՄ – ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑ - ՇՐՋԱՅՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ

Ժամանելուն պես մենք ձեզ կհանդիպենք օդանավակայանում եւ կտեղափոխեք ձեր հյուրանոցը Երեւանում: Մի փոքր հանգստանալուց հետո ձեր տուրը սկսվում է շրջայցով երեկոյան Երևան քաղաքով: Հաղթանակ զբոսայգու դիտակետից դուք կկարողանաք վայելել հրաշալի տեսարան Երեւանի եւ Արարատ լեռան վրա: Էքսկուրսիան կշարունակվի դեպի Կասկադ համալիր `երեւանցիների սիրված հանգստի վայրերից մեկը: Կասկադը հսկայական սանդուղք է, որը կապում է քաղաքի կենտրոնը բնակելի տարածքի հետ: Ներքեւից կտեսնեք աշխարհահռչակ քանդակագործներին պատկանող յուրահատուկ քանդակներ: Դրանից հետո դուք կանցնեք քաղաքի գլխավոր փողոցով եւ կտեսնեք Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքը, Երեւանի մի քանի կենտրոնական փողոցները, Հանրապետության հրապարակը` մայրաքաղաքի «սիրտը» եւ այլն:

Օր 2՝ Գառնի - Գեղարդ - Սևան

Օրը սկսվում է Գառնու հեթանոսական տաճար այցելությունից, որը գտնվում է Երեւանից ոչ հեռու: Այն նվիրված է արեւի աստված Միհրին եւ հանդիսացել է վաղ միջնադարյան հայ թագավորների ամառային նստավայրը: Հաջորդը կայցելենք աշխարհաքաղաքական ժառանգություն համարվող Գեղարդի վանական համալիր, որը հայտնի է իր անգին քանդակներով եւ քարանձավի մեջ գտնվող եկեղեցիով: Այն հիմնադրվել է 3-րդ դարում, անունը թարգմանում է որպես նիզակ: Հետո այցելում ենք Սեւանա լիճ՝ Հայաստանի մարգարիտը, ամենախոշոր քաղցրահամ բարձրադիր լիճը Եվրասիայում. լողալ լճում խորհուրդ է տրվում միայն ամռան ընթացքում, քանի որ այն պարունակում է անալի սառը ջուր եւ գտնվում է 1900 մետր ծովի մակարդակից բարձր:

Օր 3՝ ԽՈՐ ՎԻՐԱՊ - ԱՐԵՆԻ 1 ԿԱՄ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ - ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ - ՆՈՐԱՎԱՆՔ - ՋԱԶԶ ԱԿՈՒՄԲ

Օրը կսկսվի ուղեւորությամբ դեպի Արարատյան հարթավայր՝ Խոր Վիրապ վանք, որի պատմությունը կապված է Քրիստոնեության ընդունման հետ Հայաստանում: Այնտեղից բացվում է Արարատ լեռան աննկարագրելի տպավորիչ տեսք: Ուղեւորությունը շարունակվում է դեպի Արենի, որտեղ մասնակցում եք տեղական գինիների համտեսման եւ գինու գործարանում էքսկուրսիայի: Արենիում ընթրիքից հետո շրջագայությունը շարունակվում է դեպի միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցը` Նորավանք, որը շրջապատված է գեղատեսիլ կարմիր ժայռերով և աննկարագրելի բնությամբ: Երեկոյան վերադառնում ենք Երեւան եւ այցելում հայտնի տեղական ջազ ակումբներից մեկը:

Օր 4՝ ՍԱԶՄՈՍԱՎԱՆՔ - ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ - ԱՄԲԵՐԴ - ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ

Ուղեւորությունը դեպի Հայաստանի ամենաբարձր Արագած լեռը կսկսվի Քասաղ գետի խոր կիրճուի հենց վերեւում գտնվող Սաղմոսավանքից: Հաջորդ կանգառը՝ Հայկական այբուբենի հուշարձանն է, որը եզակի է եւ հորինել է 5-րդ դարում: Ապա մենք կայցելենք Ամբերդ` « ամպերի ամրոցը », ներկայումս այն կիսաավերված բերդ է, որը եղել է Հայկական թագավորության հիմնական ռազմական պաշտպանական կետերից մեկը: Ամրոցի ամբողջ տարածքը ծածկված է բազմաթիվ ծաղիկներով: Հաջորդիվ կայցելենք Բյուրականի աստղադիտարան, կմասնակցել էքսկուրսիայի և կնայեք աստղերին:

Օր 5՝ Տեղափոխում օդանավակայան և մեկնում

Ջերմ հրաժեշտ, տեղափոխում օդանավակայան եւ մեկնում:

նմանատիպ շրջագայություններ

Ձմեռը Հայաստանում

6 օր / 5 գիշեր

սկսած 136000դրամից

Դիտել

3 արևային օրեր Հայաստանում

3 օր/2 գիշեր

սկսած 122000դրամից

Դիտել

ԱՄԵՆՕՐՅԱ ՏՈՒՐԵՐ ՋԵՐՄՈՒԿ

1 օր

սկսած 6500դրամից

Դիտել

ԱՄԵՆՕՐՅԱ ՏՈՒՐԵՐ ԳԱՌՆԻ

1 օր

սկսած 3900դրամից

Դիտել