Ուխտագնացություն դեպի Հայաստան

Ուխտագնացություն դեպի Հայաստան

տեւողություն: 7 ցերեկ / 6 գիշեր

գինը սկսած amd 120000 /անձ

Եթե դուք կարդում եք սա,ապա հավանաբար գիտեք, որ Հայաստանը աշխարհում առաջին Քրիստոնյա երկիրն է եւ առաջարկում է նմանը չունեցող կրոնական վայրեր եւ համլիրներ: Աշխարհի հնագույն տաճարից մինչեւ Սբ. Լանս, միջնադարյան հոգեւոր երաժշտության կենդանի համերգից, մինչ վրացական հուշարձաններ ու տպավորիչ հազարամյա վանքերը, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության տեսարժան վայրեր: Այս շրջագայության ընթացքում Դուք կզգաք այդ յուրահատուկ շունչը, որը կփոխանցեն մեր կրոնական առաջնորդները եւ տեղի հոգեւորականները:

Մանրամասներ

Կատեգորիա:

տեւողություն: 7 ցերեկ / 6 գիշեր

Լավագույն սեզոն: գարուն / աշուն

մեկնարկային / վերջնական կետը: Երևան

սնունդ: Ճաշ

ընտանեկան: Այո

ֆիտնես մակարդակ: թեթև

Ժամանում/Դիմավորում - Տեղափոխում հյուրանոց

Ձեր ուղեւորությունը սկսվում է Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում: Հաղթական զբոսայգուց կկարողանաք վայելել մի հրաշք տեսարան՝ Երեւանը եւ Արարատ լեռը: Էքսկուրսիան կշարունակվի դեպի Կասկադը` երեւանցիների սիրված վայրերից մեկը: Կասկադը հսկայական սանդուղք է, որը կապում է քաղաքի կենտրոնը այլ թաղամասերի: Կտեսնեք աշխարհահռչակ օտարազգի քանդակագործներին պատկանող յուրահատուկ քանդակներ: Դրանից հետո կանցնեք քաղաքի գլխավոր փողոցովներով, կտեսնեք Օպերայի եւ Բալետի թատրոնի շենքը, Երեւանի մի քանի կենտրոնական փողոցներ, և իհարկե Հանրապետության Հրապարակը՝ մայրաքաղաքի «սիրտը»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ թանգարան - Գայանե եւ Հռիփսիմե եկեղեցիներ - Զվարթնոց - Մատենադարան

Օրը սկսվում է «Հայկական վատիկանի»՝ աշխարհի ամենահին պետության կողմից կառուցված տաճարի եւ բոլոր հայերի կրոնական կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությամբ: Կտեսնեք Էջմիածնի թանգարանը, որտեղ պահվում են բազմաթիվ սուրբ մասունքներ ինչպես նաև Գայանե եւ Հռիփսիմե միջնադարյան եկեղեցիները: Շարունակում ենք ճանապարհը դեպի Զվարթնոցի ավերակներ, մեկ այլ տպավորիչ վայր, որը նույնպես հնադիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության: Շրջագայությունը շարունակվում է Երեւանում ` աշխարհի հնագույն ձեռագրերի ամենախոշոր պահոցներից մեկը` Մատենադարանը:

Հաղարծին - Գոշավանք - Դիլիջան - Սեւանա լիճ - Սեւանավանք

Նախաճաշից հետո ճանապարհը տանում է դեպի հյուսիսարեւելյան Հայաստան, դեպի Սեւանա լիճ՝ Հայաստանի մարգարիտը, ամենախոշոր քաղցրահամ բարձրադիր լիճը Եվրասիայում. լողալ լճում խորհուրդ է տրվում միայն ամռան ընթացքում, քանի որ այն պարունակում է թարմ սառը ջուր եւ գտնվում է 1900 մետր ծովի մակարդակից բարձր: Դուք կարող եք նաեւ այցելել Սեւանավանք՝ վանական համալիր Սեւանի թերակղզում: Այնուհետև կտեսնեք Դիլիջանը, որը այլ կերպ անվանում են «Հայկական Շվեյցարիա» իր ֆանտաստիկ բնության և անտառների համար: Քաղաքը Ազգային Պարկի մի մասն է, ինչպես նաեւ զարգացող ֆինանսական եւ կրթական կենտրոն: Հաջորդ կանգառը Հաղարծինն է՝ 10-րդ դարի վանք, որը վերջերս վերանորոգվել է, Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան Բեն Մոհամմադ ալ Քասիմի նվիրատվությամբ:

Խոր Վիրապ - Տաթեւ ճոպանուղի - Տաթեւի վանք - Նորավանք - «Արենի» գինու գործարաններից

Օրը կսկսվի ուղեւորությամբ դեպի Արարատյան հարթավայր՝ Խոր Վիրապ վանք, որի պատմությունը կապված է Քրիստոնեության ընդունման հետ Հայաստանում: Այնտեղից բացվում է Արարատ լեռան աննկարագրելի տպավորիչ տեսք: Այստեղից սկսվում է գինեսի ռեկորդակիր ճոպանուղով անմոռանալի էքսկուրսիան (ամենաերկար եւ 350 մ բարձրության վրա), որը տանում է լեռների բարձունքում տեղակայված Տաթեւ վանական համալիր: Այնուհետև, Դուք այցելում եք Արենի գինու գործարան, որտեղ մասնակցում եք տեղական գինիների համտեսին եւ գինու գործարանում էքսկուրսիայի: Արենիում ընթրիքից հետո շրջագայությունը շարունակվում է դեպի միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցը` Նորավանք, որը շրջապատված է գեղատեսիլ կարմիր ժայռերով և աննկարագրելի բնությամբ:

Գառնի - Գեղարդ - Ծիծեռնակաբերդ

Օրը սկսվում է Գառնու հեթանոսական տաճար այցելությունից, որը գտնվում է Երեւանից ոչ հեռու: Այն նվիրված է արեւի աստված Միհրին եւ հանդիսացել է վաղ միջնադարյան հայ թագավորների ամառային նստավայրը: Հաջորդը կայցելենք աշխարհաքաղաքական ժառանգություն համարվող Գեղարդի վանական համալիր, որը հայտնի է իր անգին քանդակներով եւ քարանձավի մեջ գտնվող եկեղեցիով: Այն հիմնադրվել է 3-րդ դարում, անունը թարգմանում է որպես նիզակ: Երեւանից վերադառնալուց հետո այցելում եք Ծիծեռնակաբերդ, այստեղ է գտնվում Հայոց ցեղասպանության հուշահամալիրը եւ թանգարանը, հարգանքի տուրք մատուցելու մարդկության պատմության ամենախոշոր վայրագություններից մեկի զոհերին եւ ավելին իմանալումպատմության մասին:

Հաղպատ - Սանահին - Սաղմոսավանք

Այս ուղեւորությունը դեպի հյուսիսային Հայաստան թույլ է տալիս Ձեզ այցելել Հայաստանի երկու համաշխարհային ժառանգության տեսարժան վայրեր: Այս երկու Բյուզանդական վանքերը՝ Հաղպատ եւ Սանահին, Կյուրիկյան տոհմի ժամանակաշրջանում (10-ից 13-րդ դարեր) եղել են ուսումնական կարեւոր կենտրոններ: Այս վանական համալիրները ներկայացնում են հայոց կրոնական ճարտարապետության ամենաբարձր ծաղկունքը, որի յուրահատուկ ոճը մշակվել է եկեղեցական ճարտարապետության տարրերի եւ Կովկասյան տարածաշրջանի ավանդական ճարտարապետության ոճով: Ճանապարհին կանգ ենք առնում Սաղմոսավանքի մոտակայքում, 13-րդ դարի վանական համալիր, որը գտնվում է Սաղմոսավան գյուղում, Քասաղ գետի խոր կիրճում, որը վանքի համար լրացուցիչ գեղեցկություն եւ հմայք է ապահովում:

Տեղափոխում օդանավակայան - Մեկնում

Ջերմ հրաժեշտ, տեղափոխում օդանավակայան եւ մեկնում:

նմանատիպ շրջագայություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՔՆՎԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐԸ

7օր/6գիշեր

սկսած 244 000 դրամից

Դիտել

ԱՐՇԱՎԱՅԻՆ ՏՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ

7օր/6գիշեր

սկսած 462000դրամից

Դիտել

Հայաստանի տեսարժան վայրերը

5 օր / 4 գիշեր

սկսած 192.000դրամից

Դիտել

2-ՕՐՅԱ ՏՈՒՐ ԴԵՊԻ 3 ՄԱՐԶԵՐ

2 օր / 1 գիշեր

սկսած 15000դրամից

Դիտել