Կլասիկ Տուր

Կլասիկ Տուր

տեւողություն: 5 ցերեկ / 4 գիշեր

գինը սկսած amd 95000 /անձ

Մեր ամենատարածված երթուղին Հայաստանում, որն ընդգրկում է դասական տուրիստական ուղղությունները և բացահայտում է Հայաստանի լավագույն կողմերը: Դուք կայցելեք մշակութային հուշարձաններ, կզբոսնեք Երեւան քաղաքում, կտեսնեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն հանդիսացող տեսարժան վայրեր, ինչպես նաև հայտնի Տաթեւի վանական համալիրը եւ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար «Տաթևեր» ճոպանուղին: Այս տուրը Ձեզ խոստանում զվարճալի, հետաքրքիր եւ բացահայտումներով լի ժամանց Հայաստանում:

Մանրամասներ

Կատեգորիա:

տեւողություն: 5 ցերեկ / 4 գիշեր

Լավագույն սեզոն: գարուն / աշուն

մեկնարկային / վերջնական կետը: Երևան

սնունդ: հարցումով

ընտանեկան: Այո

ֆիտնես մակարդակ: թեթև

Ժամանում/Դիմավորում - Ճանաչողական շրջայց Երևանում (4-5 ժամ)

Ժամանելուց հետո դիմավորում օդանավակայանում եւ տեղափոում հյուրանոց: Ձեր ուղեւորությունը սկսվում է Հայաստանի մայրաքաղաքի շրջակայքում: Հաղթական զբոսայգուց կկարողանաք վայելել մի հրաշք տեսարան՝ Երեւանը եւ Արարատ լեռը: Էքսկուրսիան կշարունակվի դեպի Կասկադը` երեւանցիների սիրված վայրերից մեկը: Կասկադը հսկայական սանդուղք է, որը կապում է քաղաքի կենտրոնը այլ թաղամասերի: Կտեսնեք աշխարհահռչակ օտարազգի քանդակագործներին պատկանող յուրահատուկ քանդակներ: Դրանից հետո կանցնեք քաղաքի գլխավոր փողոցովներով, կտեսնեք Օպերայի եւ Բալետի թատրոնի շենքը, Երեւանի մի քանի կենտրոնական փողոցներ, և իհարկե Հանրապետության Հրապարակը՝ մայրաքաղաքի «սիրտը»:

Գառնի-Գեղարդ-Հայաստանի պատմության թանգարան (7-8 ժամ)

Օրը սկսվում է Գառնու հեթանոսական տաճար այցելությունից, որը գտնվում է Երեւանից ոչ հեռու: Այն նվիրված է արեւի աստված Միհրին եւ հանդիսացել է վաղ միջնադարյան հայ թագավորների ամառային նստավայրը: Հաջորդը կայցելենք աշխարհաքաղաքական ժառանգություն համարվող Գեղարդի վանական համալիր, որը հայտնի է իր անգին քանդակներով եւ քարանձավի մեջ գտնվող եկեղեցիով: Այն հիմնադրվել է 3-րդ դարում, անունը թարգմանում է որպես նիզակ: Երեւանից վերադառնալուց հետո դուք այցելում եք Հայաստանի պատմության թանգարանը եւ ծանոթանում հազարամյա ժառանգություն հանդիսացող հայաստանցիների հպարտությանը:

Խոր Վիրապ-Տաթեւ ճոպանուղի-Տաթեւի վանք-Արենի (12-13 ժամ)

Օրը կսկսվի ուղեւորությամբ դեպի Արարատյան հարթավայր՝ Խոր Վիրապ վանք, որի պատմությունը կապված է Քրիստոնեության ընդունման հետ Հայաստանում: Այնտեղից բացվում է Արարատ լեռան աննկարագրելի տպավորիչ տեսք: Այստեղից սկսվում է գինեսի ռեկորդակիր ճոպանուղով անմոռանալի էքսկուրսիան (ամենաերկար եւ 350 մ բարձրության վրա), որը տանում է լեռների բարձունքում տեղակայված Տաթեւ վանական համալիր: Այնուհետև, Դուք այցելում եք Արենի գինու գործարան, որտեղ մասնակցում եք տեղական գինիների համտեսին եւ գինու գործարանում էքսկուրսիայի:

Հաղարծին-Դիլիջան-Սեւան (9-10 ժամ)

Նախաճաշից հետո այցելում ենք Սեւանա լիճ՝ Հայաստանի մարգարիտը, ամենախոշոր քաղցրահամ բարձրադիր լիճը Եվրասիայում. լողալ լճում խորհուրդ է տրվում միայն ամռան ընթացքում, քանի որ այն պարունակում է թարմ սառը ջուր եւ գտնվում է 1900 մետր ծովի մակարդակից բարձր: Դուք կարող եք նաեւ այցելել Սեւանավանք՝ վանական համալիր Սեւանի թերակղզում: Այնուհետև կտեսնոեք Դիլիջանը, որը այլ կերպ կոչվում է«հայկական Շվեյցարիա՝ իր ֆանտաստիկ բնական անտառներով: Դիլիջան քաղաքը ազգային պարկի մի մաս է, ինչպես նաեւ զարգացող ֆինանսական եւ կրթական կենտրոն: Հաջորդ կանգառը Հաղարծինն է՝ 10-րդ դարի վանք, որը վերջերս վերանորոգվել է, Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան Բեն Մոհամմադ ալ Կասիմին նվիրատվությամբ:

Տեղափոխում օդանավակայան - Մեկնում

Ջերմ հրաժեշտ, տեղափոխում օդանավակայան եւ մեկնում:

նմանատիպ շրջագայություններ

Աշունը Հայաստանում

6 օր / 5 գիշեր

սկսած 108000 դրամից

Դիտել

Բացահայտիր Հայաստանը

5 օր / 4 գիշեր

սկսած 143.000դրամից

Դիտել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՔՆՎԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐԸ

7օր/6գիշեր

սկսած 244 000 դրամից

Դիտել

ԱՄԵՆՕՐՅԱ ՏՈՒՐԵՐ ՋԵՐՄՈՒԿ

1 օր

սկսած 6500դրամից

Դիտել