Հայաստանի տեսարժան վայրերը

Հայաստանի տեսարժան վայրերը

տեւողություն: 5 օր / 4 գիշեր

գինը սկսած amd 192.000 /անձ

6 անձի դեպքում 1 անձի արժեքը 192.000 դրամ

Մանրամասներ

Կատեգորիա:

տեւողություն: 5 օր / 4 գիշեր

Լավագույն սեզոն: Գարուն / Ամառ / Աշուն/ Ձմեռ

մեկնարկային / վերջնական կետը: Երևան

սնունդ: Նախաճաշ

ընտանեկան: Այո

ֆիտնես մակարդակ: Թեթև

Ժամանում

Դիմավորում Զվարթնոց օդանավակայանից և տեղափոխում Երևան։ Ողջույնի ընթրիք՝ ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր): Երեկոյան զբոսանք Երևանի կենտրոնով՝ Հյուսիսային պողոտայով, կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ շոուին: Գիշերակաց: Երևան

Գառնի - Քարերի սիմֆոնիա – Գեղարդ

Կայցելենք Գառնի հեթանոսական տաճար, որից հետո կքայլենք՝ Քարերի սիմֆոնիա կոչվող բնական հուշարձանը, որը գտնվում է Ազատ գետի ափին։ Այս հուշարձանը անմոռանալի հզոր տպավորություն է գործում. հսկա բազալտե սյուները ձգվում են դեպի երկինք։ Վերադառնում ենք Գառնի և այցելություն կատարում ժայռափոր Գեղարդ վանական համալիր։ Գիշերակաց: Երևան

Երևան - Սևան – Դիլիջան- Պարզ լիճ – Գոշավանք-Գոշի լիճ -Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ Այս տուրի ժամանակ կուղևորվենք Սևանա լիճ, որի ափին է գտնվում Արտանիշ լեռը (2461մ)․ Կբարձրանանք Արտանիշ լեռան գագաթը, որտեղից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճ։ Այնուհետև կմեկնենք Դիլիջան։ Դիլիջանի ազգային պարկի սրտում՝ 1400 մ բարձրության վրա է գտնվում Պարզ լիճը՝ շրջապատված գեղատեսիլ անտառներով։ Պարզ լճից սկսում ենք քայլարշավ խիտ անտառներով դեպի Գոշավանք (12-13 դդ․)։ Գոշավանքում կարճ այց ունենալուց հետո շարունակելու ենք ճանապարհը դեպի Գոշի լիճ։ Գիշերակաց: Երևան

Արագած - Հարավային գագաթ - Քարի լիճ (3893 մ)

Արագած լեռը Հայաստանի ամենաբարձր գագաթն է (4091 մ)։ Այն ունի 4 գագաթ, լանջերը պատված են ալպիական հարուստ բուսականությամբ: Քարի լճի մոտից բարձրանալու ենք հարավային գագաթ, որն ունի 3893 մ բարձրություն և հասանելի է միջին ֆիզիկական պատրաստվածություն ունեցող մարդկանց։ Գագաթից բացվում է անմոռանալի տեսարան։ Գիշերակաց: Երևան

Մեկնում

Նախաճաշ հյուրանոցում։ Տեղափոխում օդանավակայան:

նմանատիպ շրջագայություններ

Աշունը Հայաստանում

6 օր / 5 գիշեր

սկսած 108000 դրամից

Դիտել

Տուր Հայաստանում

5 օր / 4 գիշեր

սկսած 65000դրամից

Դիտել

Չբացահայտված Հայաստան

6 ցերեկ / 5 գիշեր

սկսած 191500դրամից

Դիտել

ԱՄԵՆՕՐՅԱ ՏՈՒՐԵՐ ԴԻԼԻՋԱՆ

1 օր

սկսած 5500դրամից

Դիտել