Աշունը Հայաստանում

Աշունը Հայաստանում

տեւողություն: 6 օր / 5 գիշեր

գինը սկսած amd 108000 /անձ

Մանրամասներ

Կատեգորիա:

տեւողություն: 6 օր / 5 գիշեր

Լավագույն սեզոն: աշուն/ձմեռ

մեկնարկային / վերջնական կետը: Երևան

սնունդ: նախաճաշ

ընտանեկան: այո

ֆիտնես մակարդակ: թեթև

Ժամանում - Տեղափոխում հյուրանոց - Հանգիստ

Ժամանելուն պես մենք Ձեզ կդիմավորենք օդանավակայանում եւ կտեղափոխենք հյուրանոց Երեւանում:

Սեւանա լիճ (Սեւանավանք), Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին)

Նախաճաշից հետո ուղեւորվում եք Սեւանա լիճ: Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սեւանը Կովկասի ամենախոշոր եւ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գեղեցիկ բնությունը եւ բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում: Ինչպես նաև կայցելեք Սեւանավանք: Չքնաղ տեսարան է բացվում Սեւանա լճի հյուսիս-արեւմտյան մասում, ուր լճի հայելանման մակերեւույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սեւանավանքը կառուցվել է 874թ. Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու պատվերով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտ ֆոնի վրա գծագրվող Սբ. Առաքելոց եւ Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա: Հաջորդը կայցելեք Դիլիջան: Դիլիջանը մարդկանց գրավում է իր անզուգական բնությամբ եւ մեղմ կլիմայով: Գտնվում է Աղստեւ գետի ափին եւ հայտնի է որպես առողջարանային քաղաք: Տաք արեւը, անտառային թարմ օդը եւ հանքային ջուրը բուժական մեծ ազդեցություն են թողնում: Դիլիջանը հարուստ է պատմամշակութային բազմաթիվ կառույցներով: Դիլիջանից անմիջապես հետո կուղևորվեք դեպի Գոշավանք: Գոշավանքը հիմնադրել է միջնադարի նշանավոր հոգեւոր գիտնական, առակագիր եւ իրավագետ Մխիթար Գոշը: Վանքային համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցական եւ աշխարհիկ կառույցներից: Այս խմբի զարդն է կազմում Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ տեղադրված մեծատաղանդ Պողոս վարպետի կողմից 1291թ. կերտված անզուգական խաչքարը: Գոշավանքը եղել է միջնադարի հոգեւոր մշակույթի եւ գրչության ամենահայտնի կենտրոններից մեկը Հայաստանում: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է որպես վարժարան, համալսարան, ուր ստեղծվել ու պահվել են բազմաթիվ ձեռագրեր: Վերջին վայրը կլլինի Հաղարծինը: Տավուշի մարզի սաղարթախիտ անտառներում գտնվող Հաղարծնի վանքը բնական միջավայրի ու ճարտարապետության միաձուլման աննկարագրելի օրինակ է: Հիմնադրվելով 10-11-րդ դարերում` վանքը համալրվում է նոր կառույցներով 12-13-րդ դարերում: Այժմ այն բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս եկեղեցիներից ու հարակից այլ շինություններից: Ճարտարապետական հմուտ մտահղացմամբ առանձնապես աչքի է ընկնում վանական սեղանատունը: Այս ամենը համալրում է բակի ընկուզենին, որը գրեթե վանքի տարիքին է:

Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր տաճար, «Էջմիածնի գանձերը» թանգ.), Զվարթնոց

Նախաճաշից հետո օրը կշարունակվի այցելությամբ դեպի հայ առաքելական եկեղեցու հոգեւոր և վարչական կենտրոն՝ Էջմիածին, որտեղ Դուք կարող եք տեսնել աշխարհում ամենահին եկեղեցիներից մեկը Էջմիածնի մայր տաճարը (4-րդ դարի սկզբին) եւ այլ ուշագրավ կրոնական վայրեր: Կայցելեք Սբ. Հռիփսիմե: Եկեղեցու ավանդատանը թաղված է քրիստոնյա նահատակ Հռիփսիմե կույսը: Ինչպես նաև կայցելեք Սբ. Գայանե եկեղեցի: Մայր Տաճարից ոչ շատ հեռու Արարատի ճերմակափայլ գագաթների ֆոնի վրա գծագրվում է Գայանե եկեղեցու գմբեթը: Ըստ ավանդության այն կառուցվել է Գայանե կույսի գերեզմանի վրա, որը նահատակվել է Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար: "Էջմիածնի գանձեր" թանգարանը գտնվում է Մայր տաճարի հարավ – արեւելյան հատվածում: Թանգարանում ներկայացված են եզակի սուրբ մասունքներ: Բազմաթիվ գանձերից են Սուրբ Գեղարդը (տեղադրված արծաթե մասնատուփի մեջ), որը խոցել է Քրիստոսի կողը, Նոյան Տապանի մասունքները (նույնպես տեղադրված մասնատուփում), որն էլ ստեղծվել է 1698թ.-ին, ինչպես նաեւ արվեստի այլ արժեքավոր նմուշներ: Բացի ցուցադրված մասունքներից, Սուրբ Զոհասեղանի վերականգնման ընթացքում արված հնագիտական պեղումների ժամանակ գտնվել են սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնադրված բուն Զոհասեղանի մնացորդները` թվագրված մեր թվարկության 301-303թթ: Էջմիածնից հետո կուղևորվեք դեպի Զվարթնոց: Եռահարկ այս շինությունը կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա` 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի վերականգնման մոդելը, շատ քչերը կարողացան այն ընդունել, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Փարիզի Սեն Շապել եկեղեցու բարձրաքանդակներից մեկն ապացուցեց ճարտարապետի տարբերակը` բարձրաքանդակը պատկերում է Զվարթնոցը` Նոյան տապանի հետ եւ այն ճիշտ Թորամանյանի մոդելի տեսքն ունի:

Խոր Վիրապ, Նորավանք, հնագույն քարանձավ («Թռչունների քարանձավ»), «Հին Արենի » գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես)

Օրը սկսվում է նախաճաշից հյուրանոցում, այնուհետեւ ուղեւորվում եք Խոր Վիրապ: Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է այստեղ քրիստոնեության տարածման պատմության հետ: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Աստվածաշնչյան Արարատ լեռը: Խոր Վիրապից հետո կայցելեք Նորավանք: Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված այս վանքային համալիրը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Նորավանքը բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից եւ իր ձեւերի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվատծածին կրկնահարկ եկեղեցուց: Հաջորդ վայրը Թռչունների քարանձավն է (Արենի-1): Քարանձավը գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա, Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից, ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռեւս ուսումնասիրված չէ: Քարանձավի ուսումնասիրություններից գտնվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված մետաղյա դանակներ, մրգի սերմեր, հացահատկի մնացորդներ, պարան, ամանեղեն, հագուստ, չորացած խաղող ու սալոր։ Այստեղ է հայտնաբերվել աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը, մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ, ինչպես նաեւ աշխարհի ամենաառաջին գինեգործարանը։ Ներկայումս այդ գինեգործարանը համարվում է աշխարհում հնագույնը եւ թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։ Քարանձավի ներսում մարդիկ չեն բնակվել, իսկ գինու սպառումը նրանց համար կրել է ծիսական բնույթ։ Արենում կլինի նաև գինու համտես:

Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն

Օրը սկսվում է նախաճաշից հյուրանոցում, այնուհետեւ ուղեւորվում եք Գառնու հեթանոսական տաճար: Եռանկյունաձեւ հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական եւ հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ. թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով եւ նվիրվել է արեւի աստված Միհրին: Գառնիում կլինի լավաշի պատրաստման վարպետաց դաս: Այնուհետև կայցելեք Գեղարդ: Գառնիից 9 կմ հեռավորության վրա, Ազատ գետի ափին է գտնվում 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները եւ վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, իսկ հետագայում ստանում է Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով ըստ ավանդության հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով եւ բարձրարվեստ խաչքարերով:

Տեղափոխում օդանավակայան – Մեկնում

Ջերմ հրաժեշտ, տեղափոխում օդանավակայան եւ մեկնում:

նմանատիպ շրջագայություններ

ԱՄԵՆՕՐՅԱ ՏՈՒՐԵՐ ԴԻԼԻՋԱՆ

1 օր

սկսած 5500դրամից

Դիտել

ԱՄԵՆՕՐՅԱ ՏՈՒՐԵՐ ՋԵՐՄՈՒԿ

1 օր

սկսած 6500դրամից

Դիտել

Ձմեռը Հայաստանում

6 օր / 5 գիշեր

սկսած 136000դրամից

Դիտել

Չբացահայտված Հայաստան

6 ցերեկ / 5 գիշեր

սկսած 191500դրամից

Դիտել