Երեկոյան Տուր / Ջազի միջազգային օր Երևանում (փառատոն )

Երեկոյան Տուր / Ջազի միջազգային օր Երևանում (փառատոն )

տեւողություն: 4 ցերեկ / 3 գիշեր

գինը սկսած amd 87500 /անձ

Մանրամասներ

Կատեգորիա:

տեւողություն: 4 ցերեկ / 3 գիշեր

Լավագույն սեզոն: Գարուն

մեկնարկային / վերջնական կետը: Երևան

սնունդ: Նախաճաշ

ընտանեկան: Այո

ֆիտնես մակարդակ: Թեթև

Դիմավորում օդանավակայանում – տեղափոխում հյուրանոց – Շրջայց Երևանում – “Liberty ” փաբ

Ժամանելուն պես մենք ձեզ կհանդիպենք օդանավակայանում եւ կտեղափոխենք Ձեզ հյուրանոց: Մի փոքր հանգստանալուց հետո Ձեր տուրը սկսվում է շրջայցով երեկոյան Երևանով: Հաղթանակ զբոսայգու դիտակետից կկարողանաք վայելել Երեւանի եւ Արարատ լեռան հրաշալի տեսարանը: Էքսկուրսիան կշարունակվի դեպի Կասկադ համալիր` երեւանցիների սիրված հանգստի վայրերից մեկը: Կասկադը հսկայական սանդուղք է, որը կապում է քաղաքի կենտրոնը բնակելի տարածքի հետ: Ներքեւից կտեսնեք աշխարհահռչակ քանդակագործներին պատկանող յուրահատուկ քանդակներ: Դրանից հետո կանցնեք քաղաքի գլխավոր փողոցով եւ կտեսնեք Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքը, Երեւանի մի քանի կենտրոնական փողոցները, Հանրապետության հրապարակը` մայրաքաղաքի «սիրտը»: Երեկոյան այցելում եք “Liberty ” փաբ: Այստեղ առաջարկում են աղանդերի և թարմ հյութերի լայն ընտրանի: Liberty-ում ամենուրեք Նյու Յորքի Ազատության արձանի ոճավորմամբ ատրիբուտներ են՝ դեկորներ, նկարներ ու արձանիկներ։ Այստեղ նաև կազմակերպվում են զանազան հատուկ երեկոներ և խեցգետնի օրեր։

Ջազի միջազգային օր Երևանում (փառատոն )

Հյուրանոցում նախաճաշից հետո կարող եք վայելել Ջազի միջազգային օրը Երևանում, որը տեղի կունենա Կասկադ համալիրի տարածքում: Ելույթ կունենան ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հայտնի ջազմեններ:

Գառնի – Գեղարդ – Երևան - “Tom Collins” փաբ

Օրը սկսվում է Գառնու հեթանոսական տաճար այցելությունից, որը գտնվում է Երեւանից ոչ հեռու: Այն նվիրված է արեւի աստված Միհրին եւ հանդիսացել է վաղ միջնադարյան հայ թագավորների ամառային նստավայրը: Հաջորդը կայցելենք աշխարհաքաղաքական ժառանգություն համարվող Գեղարդի վանական համալիր, որը հայտնի է իր անգին քանդակներով եւ քարանձավի մեջ գտնվող եկեղեցիով: Այն հիմնադրվել է 3-րդ դարում, անունը թարգմանվում է որպես նիզակ: Երեկոյան վերադառնում եք Երևան և այցելում եք “Tom Collins” փաբ, որտեղ յուրաքանչյուր չորեքշաբթի և հինգշաբթի օրերը կհետաքրքրեն խեցգետնի սիրահարներին, նաև տեղի են ունենում LIVE երաժշտության երեկոներ:

Տեղափոխում օդանավակայան – Մեկնում

Ջերմ հրաժեշտ, տեղափոխում օդանավակայան և մեկնում:

նմանատիպ շրջագայություններ

Չբացահայտված Հայաստան

6 ցերեկ / 5 գիշեր

սկսած 191500դրամից

Դիտել

Գինետուր Հայաստանում

3 ցերեկ / 2 գիշեր

սկսած 82000դրամից

Դիտել

Կլասիկ Տուր

5 ցերեկ / 4 գիշեր

սկսած 95000դրամից

Դիտել