Այստեղ՝ Green Way Travel -ում, մենք հավատարիմ ենք այնպիսի փորձի ստեղծմանը, որը նպաստում է շրջակա
միջավայրի, տեղական մշակույթի եւ համայնքների արժեւորմանն ու պահպանմանը: Չնայած այն հանգամանքին, որ
Հայաստանի շուկայական միջավայրը թույլ չի տալիս այնպիսի գործելակերպեր, որը կներառեր պլաստիկի
վերամշակումը կամ էկոլոգիապես մաքուր մատակարարների հետ աշխատելը օբյեկտների եւ ենթակառուցվածքների
բացակայության պատճառով, հնարավորության դեպքում մեր գործունեությունը ցածր ազդեցություն է ունենում
շրջակա միջավայրի վրա եւ շահավետ է գյուղական համայնքների եւ տեղական մշակույթների համար: Այս
գործողությունները ներառում են բնական գազով աշխատող մեքենաների օգտագործում, գյուղական և փոքր
զեռնարկատերերի արտադրանքի օգտագործում, մեր կողմից արտադրվող թափոնների մինիմալիզացում, ներդրումներ
գյուղական համայնքներում մարդկային ռեսուրսի զարգացման մեջ, համագործակցություն նմանատիպ արժեքներով
ընկերությունների հետ եւ այլն: Մենք ողջունում ենք առաջարկներ, թե ինչպես բարելավել այս գործելաոճը:
Կարեւոր է, որ մեր բոլոր հաճախորդները եւ գործընկերները տեղյակ լինեն կայուն և պատասխանատու
զբոսաշրջության վերաբերյալ մեր երկարաժամկետ պարտավորությունների մասին: