Մեր Մասին

մեր մասին

GreenWay

Մեր Մասին

Գրին Վեյ Թրեվլ տուրիստական ընկերությունը հիմնադրվել է 2012թ-ին Հայաստանում: Հիմադրվելուց շատ կարճ ժամանակ անց հասցրել է իր ուրույն տեղը գրավել տուրիստական շուկայում: Մեր կազմակերպության անվանը հավատարիմ մնալով՝ ապահովում ենք Ձեր «Կանաչ ճանապարհը»: Զբաղվելով թե՛ արտագնա, թե՛ ներգնա տուրիզմով՝ մեր կազմակերպության առաքելությունն է որակյալ հանգստի կազմակերպումը, որը Ձեզ համար կդառնա անմոռանալի: Դրա վառ ապացույցն է 2015թ-ի ապրիլի 26-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցած BID բիզնես կոնվենցիայի շրջանակներում մեր կազմակերպության արժանացած ոսկե մրցանակը՝ «Որակ և տեխնոլոգիա» անվանակարգում: Պատրաստ ենք համագործակցել նաև բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք կիսում են մեր աշխատելաոճն ու նպատակները:

Լինելով ՀՆՏՄ-յան անդամ ` խթանում ենք Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացմանը: Հայաստանն ունի հարուստ և հնագույն պատմություն, բայց միևնույն ժամանակ ժամանակակից երկիր է՝ հիանալի բնությամբ, հարուստ մշակույթով, ավանդական խոհանոցով, ջերմ հյուրասիրությամբ, աչքի է ընկնում իր պատմամշակութային կոթողներով, պատմություն ունեցող եկեղեցիներով և այլ հրաշալի ճարտարապետական կառույցներով: Իսկ արտերկրում հանգիստը կազմակերպում ենք Ձեր իսկ նախընտրած ուղղությամբ՝ անդավաճան մնալով մեր կարգախոսին:

Մեր ծառայությունները:

  • Ներքին տուրիզմ
  • Ներգնա տուրիզմ
  • Բժշկական տուրիզմ
  • Կրուիզներ
  • Հյուրանոցների եւ բնակարանների ամրագրում ամբողջ աշխարհում
  • Արտագնա տուրիզմ
  • Կորպորատիվ տուրիզմ
  • Ապահովագրական ծառայություններ
  • Ավիատոմսեր

մեկնաբանություններ

Մեր հաճախորդների կարծիքը

Deren

լավ աշխատանք

նոր մեկնաբանություն